Հասարակություն 

Հրդեհ՝ Թբիլիսիի առևտրի կենտրոններից մեկում

Թբիլիսիում «Թերգի 1» սուպերմարկետում բռնկված հրդեհը տեղայնացնելու համար հրշեջներից ավելի քան 5 ժամ է պահանջվել: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները: Հրդեհը տեղայնացվել է, սակայն դեռ աշխատանքները չեն ավարտվել:

«Հրդեհի վայրում աշխատում է 24 միավոր հրշեջ տեխնիկա և ավելի քան 150 հրշեջ: Կրակի տարածման վտանգ չկա, այն շուտով ամբողջությամբ կմարվի»,-հայտնել են Վրաստանի ԱԻՆ-ից՝ հավելելով, որ հրդեհի մակերեսը կազմում է առնվազն 3 հազար քռ/մ:

Տուժածների մասին տեղեկություններ չկան: Չի հայտնվում նաև վնասի մոտավոր չափը, որը դեռ պետք է հաշվարկվի:

 

 

Նույն շարքից