Քաղաքական Միջազգային 

Վաշինգտոնը ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթը կընդունի առաջիկա 30 օրերի ընթացքում

Վաշինգտոնը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթը կընդունի առաջիկա 30 օրերի ընթացքում: Այս մասին փետրվար 27-ին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, ով թեմայի շուրջ խոսել է Կալիֆորնիայի համալսարանում:

Անցած շաբաթ ԱՄՆ ֆիննախը հայտնել էր, որ պատժամիջոցների փաթեթը պատրաստման փուլում է՝ հավելելով, որ այն հիմնված է լինելու Կրեմլյան զեկույցի վրա:

Փետրվարի 22-ին Reuters-ը ևս, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Սպիտակ տունը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի նկատմամբ:

 

Նույն շարքից