Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը լուրջ է ասել. Գագիկ Հարությունյան

analitik.am

Խորհրդարանը քննարկում է Բարձագույն դատական խորհրդում Գագիկ Հարությունյանի թեկնածության հարցը: ՍԴ գործող նախագահի ելույթից հետո, ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, դիմելով վերջինիս, հարցրեց արդյո՞ք մինչ օրս Հայաստանում ընտրություններ չեն կեղծվել:

Գագիկ Հարությունյանի խոսքերով, մինչ օրս տեղի չեն ունեցել ընտրություններ, որտեղ խախտումներ չեն արձանագրվել, սակայն ներկայացված հիմնավորումներն ու փաստերն այնպիսին չեն եղել, որ Սահմանադրական դատարանը անվավեր ճանաչեր ընտրությունների արդյունքները:

Հարությունյանի խոսքերով, մեծամասնականի դեպքում եղել են դեպքեր, երբ ապացույցները եղել են բավարար և դրանք ճանաչվել են հակասահմանադրական:

ԵԼՔ խմբակցության ղեկավարը խոսեց նաև 2014 թվականի ապրիլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին, որով նա նշել, որ չի հավակնելու նախագահի կամ վարչապետի պաշտոնին:

Այս մասով Հարությունյանն ասաց, որ նախագահն ասել է իր կարծիքը և դա լուրջ է եղել:

 

 

Նույն շարքից