Քաղաքական Միջազգային 

Դատախազությունը 30 տարվա ազատազրկում է պահանջել նախկին նախագահի համար

Հարավային Կորեայի դատախազությունը 30 տարվա ազատազրկում է պահանջել երկրի նախկին նախագահ Պակ Կին Հեի համար, ով մեղադրվում է փողեր լվանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և կոռուպցիայի մեջ: Այս մասին հայտնում է Yonhap  պորտալը՝ հավելելով, որ նախկին նախագահը դատական նիստին ներկա չի եղել:

Մեղադրող կողմը նաև պահանջել է 66-ամյա նախկին պաշտոնյայի համար 90 միլիոն եվրո տուգանք սահմանել:

Սպասվում է, որ դատավճիռը հրապարակվելու է մարտի վերջին:

Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտին Պակը երկրի Սահմանադրական դատարանի որոշմամբ պաշտոնանկ արվեց, ապա՝ ձերբակալվեց: Նրան 18 կետով մեղադրանք առաջադրեցին՝ մեղադրելով նաև պետական գաղտնիքի բացահայտման մեջ:

 

Նույն շարքից