Իրավական գլխավոր 

Սամվել Բաբայանի դատավճիռը մնաց անփոփոխ

Այսօր՝ փետրվարի 27-ին, Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով ԼՂ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման:

Վերաքննիր դատարանն անփոփոխ թողեց նաև Արմեն Պողոսյանի (2 տարի) և Սանասար Գաբրիելյանի (3 տարի) դատավճիռները:

Սամվել Բաբայանը մեղավոր էր ճանաչվել մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում) մեջ՝ դատապարտվեով 6 տարվա ազատազրկման։

 

Նույն շարքից