ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային հրաժարվել Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու գործարքից, հակառակ դեպքում Անկարայի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով թուրքական Haberturk-ին, որն էլ իր հերթին հղում է անում իր աղբյուրներին:
Թերթի զրուցակիցը նշել է, որ ԱՄՆ-ը բացասաբար է մոտենում հարցին, քանի որ կարծում է, որ այն բացասական ազդեցություն է ունենալու ՆԱՏՕ-ի ներսում օպերատիվ համատեղելիության վրա. «Չի բացառվում, որ Անկարայի նկատմամբ սահմանափակումներ կկիրառվեն»:
Միևնույն ժամանակ նշվել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Թուրքիային՝ կապված հակաօդային պաշտպանությունն ավելի կատարելագործելու հետ:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անընդունելի էր համարել ԱՄՆ-ի զգուշացումները՝ ընդգծելով, որ Անկարան ինքն է որոշումներ կայացնում: