Հասարակություն 

Օռնելա Մուտին ազատազրկման է դատապարտվել բեմ դուրս չգալու համար. Ի՞նչ կապ ունի թեմայի հետ Պուտինը

Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մոտին 8 ամսվա ազատազրկման է դատապարտվել բեմ դուրս չգալու համար: Բացի դրանից, սիրված դերասանուհին պարտավոր է 600 եվրո տուգանք վճարել: Իսկ եթե Մուտին ցանկանում է բանտում չհայտնվել, ստիպված կլինի 30 հազար եվրո վճարել:

Նշվում է, որ 2010 թվականին իտալուհին պարտավոր է եղել մարմնավորել ներկայացումներից մեկի գլխավոր հերսուհուն, սակայն դա չի արել՝ հայտարարելով, որ հիվանդ է:

Նա նաև համապատասխան բժշկական փաստաթուղթ է ներկայացրել: Ավելի ուշ պարզվել է, որ փաստաթուղթը կեղծ է, իսկ Մուտին այդ օրերին եղել է Ռուսաստանում և հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Դրանից հետո դերասանուհուն մեղադրեցին խարդախության մեջ:

 

Նույն շարքից