Հայաստան Քաղաքական 

Ռոբերտ Քոչարյանը պետք է խոսի, եթե բնավորությունը չի փոխել. Արամ Սարգսյան

«Ես հանրապետականների պատասխանների մեջ միտում եմ տեսնում սլաքները դեպի Ռոբերտ Քոչարյանն ուղղելու մասով »,-այսօր` փետրվարի 27-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով մարտի 1-ի դեպքերի մասով ՀՀԿ անդամների ելույթների մասին և հավելելով, որ իր համար հարցերի հարցը մնում է, թե այդ օրն ով է հրամանը տվել մտնել Ազատության հրապարակը:

Սարգսյանի խոսքերով, մարտի մեկի գիշերն Ազատության հրապարակ մտնելու անհրաժեշտություն չկար, քանի որ գործընթացները գնում էին դեպի մարում, ինչն ակնհայտ է եղել բոլոր համար. «Ու այստեղ արդյո՞ք քաղաքական միտում կար: Մամուլն է բազմիցս անդրադարձել դրան, որ Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն է այդ որոշումը կայացրել հետագայում իրենց ավելի թույլ նախագահ ունենալու և իր պահանջարկված լինելու խնդիրը լուծելու համար: Եթե կա այս հարցը, ու ՀՀԿ-ն ուզում է այս խնդիրը լուծել, ճիշտ կանի, որ այդ հարցը բարձրացնի, ու եթե նախկին նախագահն իր բնավորությունը չի փոխել, նա պիտի Նիկոյանի նախկին ասածին հակադարձի»:

Ինչ վերաբերում է Սամվել Նիկոյանի հայտարարությանը, թե ԵԼՔ-ն իրականում չի ցանկանում մարտի 1-ը բացահայտել և փիառ է ապահովում, Սարգսյանն ասաց, որ դա տրամաբանական չէ, չկա բացատրություն, թե ինչու ԵԼՔ-ը չի ցանկանում բացահայտել տեղի ունեցած դեպքերը, իսկ ահա Հանրապետականի կողմից նման դրդապատճառներ կան:

 

Նույն շարքից