Հասարակություն 

Մոսկվայում ձերբակալել են հայամետ հայտարարություններ անող լեհ հայտնի լրագրողին /տեսանյութ/

Մոսկվայում ձերբակալվել է լեհ լրագրող և բլոգեր Թոմաշ Մացեյչուկը: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Ձերբակալման պատճառների մասին հայտնի չէ:

Լենտան գրում է, թե լրագրողը մեղադրվում է ազգամիջային ատելություն հրահրելու մեջ:

Հարկ է նշել, որ Մացեյչուկը ռուսական քաղաքական հաղորդումների մշտական հյուրերից է և աչքի է ընկնում նախկին ԽՍՀՄ-ի նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքով:

Մացեյչուկը տարբեր հաղորդումների ժամանակ հայտարարություններով է հանդես եկել նաև Արցախի մասով՝ նշելով, որ այն հայկական հող է: Ամիսներ առաջ նա նաև ցանկություն էր հայտնել տանկով գնալ Բաքու և ստիպել Ալիևին հեռու մնալ հայերից:

https://www.youtube.com/watch?v=l1NYIhxDK6g

 

Նույն շարքից