ԱԺ-ն սկսեց քննարկել ԱԺ Պետական իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:
Հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ խմբակցությունն առաջադրել է Գևորգ Կոստանյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ վերոնշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնաց Հրայր Թովմասյանի հեռանալուց հետո, ով այդ պաշտոնը փոխեց Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնի հետ: