Հայաստան Քաղաքական 

Դաշնակները ՀՀԿ-ի հետ նախարարական պորտֆելների հարցը քննարկելու են ապրիլին

Այսօր՝ փետրվարի 27-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը խոսեց այն տեղեկությունների մասին, թե ՀՅԴ-ականներ Աղվան Վարդանյանի և Դավիթ Լոքյանի հարաբերությունները լարված են, քանի որ վեճ կա փոխվարչապետի պաշտոնի համար: Ռուստամյանի խոսքերով, դրանք «օդից վերցված» խոսակցություններ են:

ՀՅԴ-ական պատգամավորը հայտարարեց, որ կուսակցության ներսում վերոնշյալ թեմայով նույնիսկ քննարկումներ դեռ չեն եղել:

Ինչ վերաբերում է ապագա նախարարական պորտֆելների մասով կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի հետ խորհրդակցություններին, ապա Ռուստամյանն ասաց, որ դրանք սկսվելու են միայն ապրիլին:

Նույն շարքից