Ամերիկյան Fortune ամսագիրը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայ կուռքը Քըրք Քըրքորյանն է: Նա ճիշտ է Թրամփի հակապատկերն է, բայց Թրամփն ընդունել է Քըրքորյանին՝ որպես բիզնեսի արքա և հրապարակայնորեն հայտարարել. «Ես սիրում եմ այդ տղային»:
Չնայած ամերիկյան երկու միլիարդատերերի բնավորությունն ու բիզնես մարտավարությունները տարբեր են, բայց ամերիկյան երազանքն ի կատար ածելու պատմությունները նման են :
Fortune գրում է նաև Քըրքորյանի համեստության մասին՝ նշելով. «The Strip-ի խոշորագույն հյուրանոցների և կազինոների մեծամասնությունը պատկանում էին Քըրքորյանին, սակայն նրա անունը երբեք չէր հայտնվում ոչ փողոցային նշանների վրա, ոչ մասնավոր կայանատեղիներում: Մինչդեռ, 64-հարկանի հյուրանոցի վրա հսկայական ոսկեզօծ տառերով գրված Թրամփի անունը երևում է Լաս Վեգասի հորիզոնում»:
Քըրքորյանը նույնիսկ հարցազրույցներից էր խուսափում, չէր բացահայտում իր անձնական և գործնական հետաքրքրությունները, իսկ Թրամփը դեռ քաղաքականություն չմտած ժամանակահատվածում արդեն իսկ զբաղված էր ինքնագովազդով: