Հայաստան Քաղաքական 

Նիկոյանը ոչ կոռեկտ հայտարարություն է արել. Մարուքյան

Այսօր՝ փետրվարի 27-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի մեղադրանքին, թե ԵԼՔ-ն իրականում չի ցանկանում, որ մարտի 1-ը բացահայտվի, այլ ուղղակի փիառի հարց է լուծում, նշեց, որ դաշինքի առաջնորդներն ամեն ինչ արել են ու անելու են վերոնշյալ դեպքերի բացահայտման համար, և հենց այդ նպատակն է հետապնդում ներկայացված նախագիծը:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց մարտի 1-ի դեպքերի մասին ԵԼՔ խմբակցության նախագիծն ԱԺ օրակարգում ընդգրկելուն:

Մարուքյանի խոսքերով, Նիկոյանը շատ ոչ կոռեկտ հայտարարություն է արել:

Ավելի վաղ Նիկոյանին պատասխանել էր նաև ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ նշելով, որ հենց իշխանությունները նման նպատակ չունեն, իսկ իրենց դրա մեջ մեղադրելն անտրամաբանական է:

 

Նույն շարքից