ԵԼՔ դաշինքում բանավեճ կա, բայց վեճ չկա: Այսօր՝ փետրվարի 27-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններին, թե դաշինքի ներսում վեճ կա:
Մարուքյանի խոսքերով, միշտ էլ բանավեճեր լինում են, իսկ վերջում որոշումները կայացվում են կոնսենսուսով:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Մարուքյանը ցանկանում է դուրս գալ դաշինքից, վերջինս խորհուրդ տվեց բամբասանքներին չտրվել. «Ես ձեզ խնդրում եմ նման բամբասանքների չտրվել, ԵԼՔ-ը ընդհանրապես ես չեմ պատկերացնում առանց մեզ, և չի էլ կարող լինել առանց մեզ ԵԼՔ-ը։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը դաշինքի 3 ուժերից մեկն է, և առանց մեզ չկա ԵԼՔ դաշինք»։