Գալուստ Սահակյանը դեռ կատակով, բայց պատրաստվում է ինքն էլ դեղեր կուտակել մարտի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններից առաջ. «Քանի որ ես էլ եմ դեղ օգտագործում, մտածում եմ, որ ես էլ պահեստավորեմ։ Կատակ եմ անում, բայց դե մարդիկ այդպիսին են, որովհետև եթե մարդն ամսվա մեջ շատ քիչ փող ունի ապրելու համար, նաև դեղամիջոց է անհրաժեշտ»,-այսօր՝ փետրվարի 27-ին խորհրդարանում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը՝ անդրադառնալով մարտի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններին, որով մի շարք դեղեր այսուհետ հնարավոր է լինելու ձեռք բերել միայն դեղատոմսով;
Սահակյանի խոսքերով, մարդիկ հիմա փորձում են ինչ-որ քանակությամբ դեղ գնել, որպեսզի հետո կարողանան օգտագործել այդ դեղը:
ԱԺ նախկին նախագահը համաձայն է, որ դեղերը դեղատոմով վաճառելը առողջապահության համար կարևոր է, բայց դա Հայաստանում անել հնարավոր չէ: