Հասարակություն 

Գորիս և Կապան քաղաքներում մառախուղ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-ի գիշերը և օրվա առաջին կեսին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գիշերը քաղաքի բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում մառախուղ է:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նույն շարքից