Հայաստան Քաղաքական 

ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

ԱԺ-ն այսօր  քառօրյայի հերթական նիստը սկսեց Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ 30 տարի առաջ այս օրերին հայերի ջարդեր էին իրականացվում Սումգայիթում, որոնց նպատակն էր հայերին սպառնալ նոր ցեղասպանությամբ և ստիպել  հրաժարվել ազգային ազատագրական շարժումից:

Բաբլոյանի խոսքերով, Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված ոճրագործությունը միջազգաին հարթակների կողմից  չստացավ համապատասխան գնահատական, ինչը թույլ տվեց հայերի ջարդեր իրականացնել նաև Բաքվում, Կիրավոբաթում, Մարաղայում և այլ հայաբնակ վայրերում:

ԱԺ խոսնակի առաջարկով խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց բոլոր զոհերի հիշատակը:

Նույն շարքից