Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ Մաշտոցի պողոտայում

analitik.am

Փետրվարի 28-ին, ժամը 05:19-ին տեղեկություն է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 14 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մաշտոցի պողոտայի թիվ 14 շենքի բնակարաններից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:54-ին, մարվել՝ 06:02-ին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1986 թ. ծնված Է. Թ.-ը հոսպիտալացվել է «Մ. Հերացու» անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Ննջասենյակում (6 քմ) ամբողջությամբ այրվել է երկու պահարան և մեկ մահճակալ, իսկ դուռը և մեկ պահարանը՝ մասամբ:

Նույն շարքից