Քաղաքական գլխավոր 

Հայկական, կաթոլիկ և հունական եկեղեցիների ներկայացուցիչները բացել են Սուրբ Հարության տաճարի դռները

Գրեթե երեք օր փակ մնալուց հետո Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը բացել է հավատացյալների առաջ իր դռները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հիշեցնելով, որ եկեղեցին ակցիա էր սկսել՝ բողոքելով քաղաքապետարանի մտադրության դեմ՝ կապված հարկեր գանձելու հետ:

Եկեղեցու դռները բացել են հայկական, կաթոլիկ և հունական եկեղեցիների ներկայացուցիչները: Հարկ է նշել, որ հենց այս եկեղեցիներն էին հանդես եկել կոչով՝ չենթարկվել քաղաքապետարանի որոշմանը:

Վերոնշյալ եկեղեցիների առաջնորդներն արդեն հայտարարությամբ են հանդես եկել՝ շնորհակալություն հայտնելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյաուհին կառուցողական մոտեցման համար՝ հավելելով, որ եկեղեցիները պատրաստ են բանակցությունների միջկառավարական աշխատանքային խմբի հետ:

Իսրայելը զիջումների է գնացել նաև ևս մեկ վիճահարույց հարցում: Խոսքը վերաբերում է Երուսաղեմի հողերի օտարման մասին նախագծի սառեցմանը:

 

Նույն շարքից