Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Նաիրա Զոհրաբյանը նախկին գյուղանախարարներից մեկին մեղադրեց կեղծ տեղեկատվություն տրամադրելու մեջ

analitik.am

Մեր երկրում իշխանության հանդեպ տոտալ անվստահություն կա, սակայն կան կառույցներ, որոնց նկատմամբ կա տոտալ անվստահություն անգամ անսահմանություն: Խոսքը մասնավորապես վերաբերում է ԿԸՀ-ին և Ազգային վիճակագրական ծառայությանը: Այսօր խորհրդարանում Պաշտոնական վիճակագրության մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանի խոսքերով, Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած թվերին հանրությունը չի հավատում, քանի որ դրանք իրականությանը չեն համապատասխանում. «Խոսվեց, որ նոր օրենքով փորձ է արվելու տարբեր միջազգային ստանդարտների համապատասխանեցնել գործունեությունը, սակայն միակ ստանդարտ, որին պետք է համապատասխանեցնեք ձեր գործունեությունը իրականությունն է: Երկրում աղքատությունն աճում է, ծառայության տրամադրած թվերով՝ նվազում, մարդիկ Հայաստանը լքում են, դուք տալիս եք տեղեկատվություն՝ կասկածելի թվեր: Ծիծաղելի է 2,6 տոկոս գնաճը: Հիմա կասեք, որ սրանք են ստանդարտները: Բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ձեր տրամադրած տեղեկատվությունն իրականության հետ աղերս չունի»:

Զոհրաբյանն առաջարկեց օրենքով գրել, որ փոփոխությունները վիրտուալ կամ այլ Հայաստանի համար են, որտեղ ապրում են միայն իշխանությունները. «Ես գիտեմ, որ նախկին գյուղնախարարներից մեկը կեղծ տեղեկատվություն, վիճակագրական բարձր ցուցանիշներ ստանալու համար ուղղակի գրավոր ներքին շրջաբերական էր ուղարկում մարզպետներին՝ պահանջելով կոնկրետ տեղեկատվություն տրամադրել: Դուք էլ վերցնում եք, գումարում եք և արդյունքում ստացվում է, որ աճ է եղել գյուղատնտեսության ոլորտում: Դուք ունե՞ք մեխանիզմ ճշտելու, թե ով է պատասխանատվություն կրելու կեղծ տեղեկատվության համար: Ես չեմ առաջարկի գնդակահարել Ձեզ, ինչպես արեց Հրանտ Բագրատյանը: Բայց ուզում եմ, որ ճիշտ ընտրություն կատարել՝ լինել կամ պրոֆեսիոնալ, կամ կամակատար»,-դիմելով Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանին՝ հավելեց Զոհրաբյանը:

 

 

Նույն շարքից