Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

ԵԼՔ դաշինքում միշտ տարաձայնություններ եղել են. Նիկոլ Փաշինյան

analitik.am

«Ես ասել եմ, որ իմ ընտանիքը պատրաստ է ինձ գործուղել Ազատության հրապարակ՝ ոչ ավել, ոչ պակաս»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ԵԼՔ դաշինքի ներսում տարաձայնությունների մասին տեղեկություններին, Փաշինյանն ասաց, որ այդ տարաձայնությունները միշտ եղել են ու կան. «Մենք այնպիսի դաշինք չենք, որտեղ գործում է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքը, որտեղ կլինի բացարձակ ճշմարտություն: Մինչև օրս մենք կարողացել ենք քննարկել հակասությունները, արդյունքում գալ համաձայնության: Հույս ունեմ այդպիսի էլ կշարունակվի»:

Հարցին, թե Ազատության հրապարակ գնալու հարցում ում կարծիքն է ոճռորոշ լինելու՝ ընտանիքի՞, թե՝ դաշինքի, պատգամավորը պատասխանեց՝ ընտանիքը չի ասել, որ պետք է գնալ Ազատության հրապարակ, ասել է, որ պատրաստ է գործուղել Ազատության հրապարակ, եթե դրա քաղաքական անհրաժեշտությունը լինի. «Իմ անձնական կարծիքով դրա անհրաժեշտությունը կա: Այս հարցի մասով դաշինքում քննարկումների ավարտից հետո ես արդյունքների մասին կհայտնեմ»:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր ընտանիքը պատրաստ է իրեն գործուղել Ազատության հրապարակ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելու համար:

 

Նույն շարքից