Հայաստան Քաղաքական 

Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների ընտրության արդյունքները հայտնի են

Ազգային ժողովը քիչ առաջ ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամներին: Այսպես, խորհրդի նախագահը է ընտրվել Գագիկ Հարությունյանը (98 քվեաթերթիկ, կողմ՝ 96, դեմ՝ 2), երկրորդ պաշտոնում՝ Գևորգ Դանիելյանը (98 քվեաթերթիկ, անվավեր՝ 1, կողմ՝ 96, դեմ՝ 1), երրորդ պաշտոնում՝  Լիպարիտ Մելիքջանյանը (98 թվեաթերթիկ, անվավեր՝ 1, կողմ 82, դեմ՝ 15), չորրորդ պաշտոնում՝ Հայկ Հովհաննիսյանը (98 քվեաթերթիկ, անվավեր՝ 1, կողմ՝ 86, դեմ՝ 11), հինգերորդ պաշտոնում՝ Սերգեյ Մեղրյանը (98 քվեաթերթիկ, անվավեր՝ 1, կողմ՝ 87, դեմ՝ 10):

Ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո ԲԴԽ անդամները շնորհակալություն հայտնեցին վստահության համար և տվեցին համապատասխան երդումը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ թեկնածուներին առաջադրել էին ԱԺ  «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները:

 

Նույն շարքից