Հայտնի երգչուհի Շակիրան 20,5 միլիոն եվրո տուգանք է վճարել Բարսելոնայում գտնվելու ընթացքում հարկերից խուսափելու համար: Իսպանիայի հարկային ծառայությունները բացահայտել են, որ Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեի կինը 2011-14 թվականներին չի վճարել հարկերը, ինչի համար ազատազրկում է սպասվել, գրում է Daily Mail-ը:
Շակիրան ամեն դեպքում մտադիր է բողոքարկել իսպանական դատարանի որոշում՝ պնդելով, որ 2012-15 թվականներին մշտական բնակություն չի հաստատել Բարսելոնայում և այնտեղ եղել է ընդհանուր առմամբ 183 օր:
Երգչուհու ներկայացուցիչները հայտարարել են, որ վերջինս Իսպանիայի քաղաքացի դարձել է 2015 թվականին և այդ պահից սկսած կատարել է իր հարկային պարտավորությունները: