Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը: Թեկնածուն մեկն է՝ ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը:
Հիշեցնենք, որ վերոնշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնաց Հրայր Թովմասյանի հեռանալուց հետո, ով շուտով դառնալու է Սահմանադրական դատարանի անդամ: