«ԵԼՔ խմբակցության բոլոր անդամները դեմ են քվեարկել, թող ընթացակարգերը նայեն, կարծում եմ, որ խանգարող բան չկա, թող քրեական գործ հարուցվի»,-խորհրդարանում լրագրողների ներկայությամբ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունն մասին:
Փաշինյանը հայտարարեց, որ քվեարկության արդյունքները կեղծվել են, և ԵԼՔ-ի անդամները վկայի կարգավիճակով ցուցմունք կտան, որ դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին. Ի դեպ, սուտ մատնության համար դատ է հասնում»:
Դիտարկմանը, թե Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ վստահում է Հաշվիչ հանձնաժողովում իրենց խմբակցության ներկայացուցիչներին, Փաշինյանն ասաց, որ Զոհրաբյանը նույնպես թող գա որպես վկա խոսի, հիմնավորի իր ասածները:
Հարցին, թե ինչու է դա արվել, ԵԼՔ խմբակցության ղեկավարն ասաց՝ քաղաքական նպատակներով