Հայաստան Քաղաքական 

Գևորգ Կոստանյանն ընտրվեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանոթյան հարցերԻ մշտական հանձնաժողովի նախագահ:

Ինչպես հայտնեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, Կոստանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 30:

Իր խոսքում Կոստանյանը շնորհակալություն հայտնեց և դեմ, և կողմ քվեարկողներին՝ նշելով, որ ինքը սկզբունքային մարդ է և հարգում է սկզբունքայնությունը:

 

ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի կենսագրությունը

Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 4-ին, Երեւանում:

Հանրակրթական դպրոցն ավարտելուց հետո 1994 թվականին ընդունվել եւ 1999 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2006 թվականին ուսումնառություն է անցել Մեծ Բրիտանիայի Նոթինհեմի համալսարանում:

Ավարտել է ՀՀ ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի դոկտորանտուրան:

Ծառայել է ՀՀ զինված ուժերում 1999-2001 թթ.:

Նույն ժամանակահատվածում ընդունվել է եւ սովորել է ԵՊՀ-ի հեռակա ասպիրանտուրայում, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:

1995-1999 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու:

2001-2003 թթ. ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:

2002-2013 թթ. դասավանդել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում:

2003-2005 թթ. դասավանդել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում:

2003-2004 թթ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2006 թ. ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:

2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2008-2011թթ. ՀՀ Նախագահի օգնական:

2008-2011 թթ. ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ:

2011-2013 թթ. ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

2013 թվականից մինչ օրս ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ:

2013-2016 թթ. ՀՀ գլխավոր դատախազ:

2004 թ. մինչ օրս՝ ՀՀ ներկայացուցիչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

2017 թվականի հունվարից մինչ ապրիլ՝ ՀՀ Նախագահի խորհրդական:

2017 թվականից մինչ օրս՝ ՀՀ ԱԺ պատգամավոր:

Իրավաբանական գիտությունների դոկտոր է, դոցենտ: Արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական:

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դիպլոմային աշխատանք՝ «Կաշառքը եւ դրա համար պատասխանատվությունը»:

Մեծ Բրիտանիայի Նոթինհեմի համալսարանի ուսումնառության թեման՝ «Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի իմպլեմենտացիան»:

Իրավաբանական գիտությունների թեկնածուական ատենախոսության թեման՝ «ՀՀ Ազգային ժողովի սահմանադրաիրավական կարգավիճակը»:

Իրավաբանական գիտությունների դոկտորի ատենախոսության թեման՝ «ՀՀ դատարանների հայեցողությունը եւ դրա սահմանները Եվրոպական կոնվենցիոն կարգավորման համատեքստում (ձերբակալում, կալանավորում եւ արդար դատաքննություն)»:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: Անկուսակցական է:

Նույն շարքից