Հայաստան Քաղաքական 

Եթե այդպես է, ուրեմ ԵԼՔ-ը լուրջ ճգնաժամի առջև է կանգնած. Շարմազանով

«Հաշվիչ հանձնաժողովի կազմում պատգամավորներ կան բոլոր խմբակցություններից և առնվազն կոռեկտ չէ, երբ հարցականի տակ ես դնում գործընկեր պատգամավորների, այդ թվում նաև քո խմբակցության պատգամավորների ստորագրությունը»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով այն մասին, որ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում Բարձրագույն դատական խորհդրի անդամների ընտրության արդյունքները:

Շարմազանովի խոսքերով, եթե Փաշինյանն ավելի շատ վստահում է լրատվամիջոցներին, քան իր խմբակցության անդամներին, ուրեմ նրանք լուրջ ճգնաժամի առջև են կանգնած:

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրել են, հարց չի բարձրացվել. «Մինչև ստորագրելը կարող էին խոսել: Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովի անդամ չէ, ինչ գիտի ոնց է եղել: Ես կարո՞ղ եմ մի բանից խոսել, եթե այնտեղ չեմ եղել: Պետք չէ վատ դրության մեջ գցել քո կուսակցության կամ մյուս կուսակցությունների անդամներին»:

Նույն շարքից