Հայաստան Քաղաքական 

Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի մասին նախագիծը քննարկվեց վերջին ընթերցմամբ

Այսօր՝ փետրվարի 28-ին, խորհրդարանը երրորդ ընթերցմամբ քննարկեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագիծը ներկայացնող հինական զեկուցող Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը հայտարարեց, վերոնշյալ ավտոմեքենաների ներմուծումն արգելվելու է ապրիլի 1-ից:

Քանի որ պատգամավորները գրավոր հարցեր չէին ներկայացրել, հարցեր չեղան:

Հավելենք, որ օրենքի նախագծից դուրս է բերվել «ժամանակավոր» եզրույթը: Խոսքը վերաբերում է դրան, որ աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների ներմուծումը նախագծով առաջարկվում էր արգելել ժամանակավոր՝ մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը:

Նույն շարքից