Россия 1 հեռուստաընկերության եթերում դեբատի ժամանակ ՌԴ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը ջուր է լցրել Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկիի վրա:
Թեկնածուների միջև միջադեպը տեղի է ունեցել մեկ այլ թեկնածու Սերգեյ Բաբուրինի ելույթի ժամանակ:
Այն բանից հետո, երբ Ժիրինովսկին միջամտել է Բաբուրինի ելույթին, Սոբչակը կոչ է արել նրան չխանգարել, ինչին հաջորդել է Ժիրինովսկիի վիրավորանքը, ով Սոբչակին հիմար է անվանել. «Պետք չէ փողոցի աղջնակների բերել այստեղ: Սա կեղտ է, «Дом-2», այնտեղ է այլասերվածությունը: Ձայնդ կտրի»,-ասել է Ժիրինովսկին:
Լեզվակռիվ մի քանի րոպե էլ է շարունակվել, ինչից հետո Սոբչակը ջուր է լցրել Ժիրինովսկիի վրա, իսկ վերջինս սկսել է ցինզուրայից դուրս բառեր արտաբերել:
https://www.youtube.com/watch?v=qJUo5l2xaMk