Հայաստան 

ԱԺ-ում, սեղմելով բացակա ընկերների կողմ կոճակը, մեծամասնական պատգամավորները կողմ քվեարկեցին

analitik.am

Ազգային ժողովն այսօր Կառավարության առաջարկով արտահերթ նիստ է անցկացնում։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկությունը՝ առանց ընդմիջման 4 նիստ անցկացնել մինչև ժամը 20։00-ը, ԱԺ մեծամասնական պատգամավորները կողմ քվեարկեցին՝ սեղմելով նաև բացակա ընկերների կողմ կոճակը։

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վարման կարգով նշեց, թե որոշման նախագիծ չկա, ի՞նչն է ԱԺ-ն դնում քվեարկության։ ԱԺ նախագահը պատասխանեց, թե քարտուղարությունն ասում է, որ կայքում օրակարգը տեղադրված է եղել, և ինքն ընդամենն առաջարկում է առանց ընդմիջման աշխատել։

Նշենք, որ արտահերթ նիստի ընթացքում մի շարք օրենքներում՝ «Պետական տուրքի մասին», «Բյուջետային համակարգի մասին», նախատեսվում են փոփոխություններ ու լրացումներ կատարել: Դրանք վերաբերում էն ՀՀ-ի ու ՌԴի-ի միջև մի քանի միջազգային պայմանագրերի վավերացմանը:

Նշենք, որ ըստ համապատասխան համաձայնագրի՝ ՀՀ ներկվող նավթամթերքը ազատվելու է մաքսատուրքից, իսկ «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնեմասերի Հայաստանին պատկանող վերջին 20%-ը կվաճառվի ռուսական «Գազպրոմին»:

Սկզբնաղբյուրը՝ tert.am

Նույն շարքից