Հայաստան Տնտեսություն 

Սա բացառիկ դեպք է, որ մեր քաղաքացին թելադրել է օրակարգը.Ռուբեն Հակոբյան

analitik.am

Սա բացառիկ դեպք է, որ մեր քաղաքացին թելադրել է օրակարգ, որին միացել են բոլոր ոչ իշխանական խորհրդարանական ուժերը:


Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, Ազատության հրապարակում «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հանրահավաքում հայտարարեց «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:


«Ես առավել քան համոզված եմ, որ երկրում արմատական բարեփոխումների համար անհրաժեշտ է, որ հասարակությունն ու քաղաքական ուժերը, որոնք չեն կիսում վարվող քաղաքականությունը, միավորվեն»,-ասաց նա, որից հետո հանրահավաքի մասնակիցներն սկսեցին վանկարկել. «Միացում»:


Ռուբեն հակոբյանի խոսքով՝ ներկայումս որոշ մարդիկ եւ վերլուծաբաններ փորձում են հարցադրում անել, թե ո՞վ է ուղղորդում այս շարժումը: «Նրանք ուզում են այնպես անել, որ մեր միասնությունը չկայանա: Այո, այս հավաքը ուղղորդվում է, բայց ուղղորդվում է հասարակության կողմից: Մենք պետք է գտնենք այն օրակարգը, որը մեզ կհամախմբի, ոչ թե կտարանջատի: Այսօր գաղափարական չի այս հավաքը, բայց գաղափարական օրակարգի շուրջ աշխատանքներ են տարվում»,-ասաց պատգամավորը:


«Եթե այս հարցը չունենա իր ճշմարիտ լուծումը, այն կդառնա քաղաքական հարց եւ մենք միասին կձևակերպենք այն քաղաքական  օրակարգը, որը կփոխի Հայաստանում ստեղծված վիճակը»,- իր խոսքն ամփոփեց Հակոբյանը, որին հաջորդեց ներկաների վարկարկումը. «Սերժիկ հեռացիր»:

Նույն շարքից