Եթե Նոր Զելանդիայի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կարգելի նորզելանդական անձնագրերով մարդկանց այցելությունը Գալիպոլիի մարտադաշտ: Անդրադառնալով Նոր Զելանդիայի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչմանը՝ Newshub կայքում գրել է լրագրող Թոնի Ռայթը:
Լրագրողը նշում է, որ Նոր Զելանդիան ճանաչել է Հոլոքոստը, Բոսնիայի ցեղասպանությունը և մի քանի այլ ցեղասպանություններ ևս, սակայն դա չի անում Հայոց ցեղասպանության դեպքում, քանի որ գա Գալիպոլիի ճակատամարտի հանգամանքը:
Լրագրողը կոչ է արել Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հիշեցնելով, որ Գալիպոլիի ճակատամարտին մասնակցել են նաև Ֆրանսիան և Կանադան, սակայն այդ երկրները չեն խուսափել Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց: