Հայաստան Տնտեսություն 

Մեր վերջնական հաղթանակը պետք է արձանագրեն մարտի 28-ին. Արծվիկ Մինասյան

analitik.am

Իշխանությունները ներկայացնում են, թե իբր, կենսաթոշակային նոր համակարգի անցնելու մասին օրենքը բարեկեցության օրենք է: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, Ազատության հրապարակում «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:


«Հիմա հարց հանրահավաքի մասնակիցներին. մենք կո՞ղմ ենք այս օրենքին (ներկաները բացականչեցին «ոչ») պատրաստ ենք մինչեւ վերջ պայքարելու (հնչեց միահամուռ «այո»), մենք կարո՞ղ ենք մեր կամքը պարտադրել այս իշխանություններին («այո»)»,-հայտարարեց Մինասյանը:


«Մինչեւ հունվարի 25-ը ՍԴ-ն պետք է լսի ձեր ձայնը, ձեր վճռական «ոչ»-ը եւ պետք է տեղի ունենա այս համակարգի կասեցում»,-ընդգծեց ն, որին ներկաները արձագանքեցին «Կասեցում, կասեցում» վանկարկումներով:


Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ անկախ հունվարի 25-ի ՍԴ-ի վճռից, իրենց վերջնական հաղթանակը պետք է արձանագրեն մարտի 28-ին, բուն դատաքննության ժամանակ:


«Մենք իրավունք չունենք մեր պայքարը թուլացնելու, որ մարտի 28-ին բուն դատաքննության ժամանակ արձանագրենք, որ վերջնական հաղթանակ ենք արձանագրել: Հաղթանակ մեզ եւ մեր ապագա սերունդներին»,- իր ելույթն ամփոփեց ՀՅԴ-ական պատգամավորը:

Նույն շարքից