Այսօր՝ մարտի 1-ին, Դաշնային ժողովին ուղղված ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի գլխավոր թշնամին ետ մնալն է:
«Եթե չփոխենք իրավիճակը, ետ մնալն անխուսափելիորեն ուժեղանալու է: Այն նման է ծանր խրոնիկ հիվանդության, որն ամեն քայլափոխի ոչնչացնում է օրգանիզմը»,-նշել է Պուտինը:
ՌԴ նախագահի խոսքերով, պետք է ստեղծել այնպիսի հիմնարար հզորություն, զարգացման այնպիսի դինամիկա, որը թույլ կտա անկախ ամեն ինչից առաջ գնալ. «Մենք ինքներս պետք է որոշենք մեր ապագան և այդպես էլ անելու ենք»: