Հայաստան Քաղաքական 

ՀՀԿ-ն վարչապետի հարցը կսկսի քննարկել առաջիկա օրերից

Այսօր՝ մարտի 1-ին, խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ կուսակցության ներսում վարչապետի հարցով քննարկումներ դեռ չեն եղել, դրանք սկսվելու են ՀՀ նախագահի ընտրությունից հետո:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահին Ազգային ժողովն ընտրելու է վաղը՝ մարտի 2-ին:

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ միայն քննարկումների արդյունքում պարզ կլինի ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի անունը, և այդ ժամանակ էլ կտրվեն բոլոր հարցերի պատասխանները:

 

Նույն շարքից