Քաղաքական Միջազգային 

Սա անպատասխան չի մնալու. Լուկաշենկոն զգուշացնում է Ռուսաստանին

Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատասխանելու է Մոսկվային բելոռուսական կաթնամթերքի ներկրումն արգելելու համար: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:

Լուկաշենկոն նշել է, որ նման բաներն անպատասխան չեն մնում, և բելոռուսական կողմը սա հենց այնպես չի ընդունելու:

Նշենք, որ ռուսական իշխանությունները բելոռուսական կաթնամթերքի ներկրումն արգելեցին փետրվարի 26-ից՝ պատճառաբանելով, որ խախտվել են սանիտարական պահանջները, որոնք կան ԵԱՏՄ-ում և Ռուսաստանի օրենսդրության մեջ:

Լուկաշենկոն կարծիք է հայտնել, թե ռուսական կողմին դուրեկան չէ այն, որ էժան կանթնամթերք է ներկրվում և հենց այդ պատճառով է նման որոշում  կայացվել:

 

Նույն շարքից