ԱԺ-ն ավարտեց ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկումը: Ինչպես հայտնեց Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, նախագահի ընտրությունը տեղի է ունենալ վաղը՝ մարտի 2-ին, ժամը 10:30-ից մինչև 11:30-ը:
Հավելենք, որ ՀՀ նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով գաղտնի քվեարկության արդյունքում ստանում է պատգամավորներ ընդհանուր թվի ձայների առնվազն ¾-ը: