Հաշված րոպեներ առաջ չեղյալ հայտարարվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնց նախաստորագրոումը տեղի էր ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին։ Քիչ առաջ Հայաստանի նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում արձանագրությունները չեղարկելու մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Այդ մասին Երկիր Մեդիայի հարցմանն ի պատասխան ասել է նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ հաստատելով տեղեկությունը: Նա խոստացել է մանրամասներ ներկայացնել ավելի ուշ։