Հայաստան Քաղաքական 

Ամեն ասված չէ, որ իրենից արժեք է ներկայացնում. Կոստանյանն իր հասցեին հնչած գովեստի խոսքերի մասին

«Ես աբսուրդ եմ համարում այս թեմայով խոսելը»,-այսօր՝ մարտի 1-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նորընտիր նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքերին, թե ինչպես կարող է նորմալ մարդը նման գովեստի խոսքեր լսել իր մասին և ինչպես կարող է նորմալ մարդը նման գովեստի խոսքեր շռայլել:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԱԺ-ում վերոնշյալ հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ հնչած գովեստի խոսքերին, տարակուսանք էր հայտնել, թե ինչպես դրանց հասցեատերը գետինը չի մտնում և ինչպես կարող է նորմալ մարդը նման գովեստի խոսքեր ձոնել մեկին:

Կոստանյանի խոսքերով, իր համար տհաճ է այս թեմայի մասին խոսել և եթե մարդ կա, ով սովոր է միշտ վատ բաներ ասելուն, բնականաբար լավ բան լսելիս այլ բան է մտածում:

Ինչ վերաբերում է հնչած գովեստի խոսքերին, Կոստանյանն ասած, որ ամեն ասված չէ, որ իրենից արժեք է ներկայացնում:

Նույն շարքից