Հայաստան 

ՍԴ որոշումը բավականին լուրջ իրավական վակուում է ստեղծում. Լևոն Զուրաբյան

analitik.am

Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանը գտնում է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակների մասինՍահմանադրական դատարանի այսօրվա որոշումը մեծ հաշվով բավականին լուրջ իրավական վակուում է ստեղծում, այսինքն՝ մի կողմից եթե իշխանությունն իրեն ուժեղ զգա, կարող է օգտագործել այդ ժամանակը, գանձումներ անել՝ ասելով, որ օրենքը մինչև սեպտեմբերի 31-ը գործում է, մյուս կողմից՝ այդ ընթացքում օրենքը փոխել այնպես, որ նույն համակարգն ապահովվի այլ կերպ, ինչը հնարավորություն կստեղծի շրջանցել ՍԴ որոշումը: 
 

«Եթե իշխանությունն իրեն թույլ զգա, բնականաբար, կհրաժարվի այդ գործելաոճից: Իսկ դա մեզնից է կախված»,- ՍԴ որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա և ավելացրեց. «Եթե իշխանությունն իրեն վստահ զգա, կշարունակի զորբայությամբ կուտակայինի համակարգն իրականացնել, եթե՝ ոչ, ապա բոլոր հիմքերը կան այս գործընթացը դադարեցնելու»:

Վերջինիս մեկնաբանությամբ՝ օրենքը թույլ է տալիս իշխանությանը շարունակել իր գործողությունները մինչև սեպտեմբեր: «Իրականում ֆորմալ առումով, իբր թե, հաղթանակ ենք տարել, բայց այս համակարգը շարունակելու է գործել մեկ այլ ձևով, որը կլինի սահմանադրական»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պրակտիկայից դա հանելու համար պայքարը պետք է շարունակել:

Լևոն Զուրաբյանը նաև նշեց, որ պայքարը նոր է սկսվում:



Նույն շարքից