Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Թաքուն չենք պահելու. Շարմազանով

analitik.am

Մարտի 1-ին  ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ վարչապետի և նոր կառավարության հարցը նիստում չի քննարկվել, երբ քննարկվի, թաքուն չեն պահելու և հայտնելու են այդ մասին:

Շարմազանովի խոսքերով, ընտրվելու է այնպիսի վարչապետ, ով կարողանալու է լավագույնս դիմակայել գոյություն ունեցող մարտահրավերներին՝ կապված անվտանգության և սպառնալիքների հետ:

Բացի դրանից, նոր վարչապետը, Շարմազանովի պնդմամբ, պետք է կարողանա լավագույնս ներկայացնել Հայաստանը ՌԴ-ի, Իրանի, ԱՄՆ, եվրոպական կառույցների ու մեր միջազգային գործընկերների հետ հարաբերություններում ու սպասարկել բացառապես Հայաստանի շահը:

Նույն շարքից