Հայաստան Քաղաքական 

Եթե Սերժ Սարգսյանի թրի տակով չես անցել, ուզում ես Հրայր Թոմասյան եղի, դաժե Գևորգ Կոստանյան լինես, շանս չունես. Փաշինյան

Ըստ տարածված լուրերի,  Հրայր Թովմասյանը մի քանի ամսից փոխարինելու է Գագիկ Հարությունյանին և նշանակվելու է Սահմանադրական դատարանի նախագահ: Այսօր՝ մարտի 2-ին, խորհրդարանում Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայատարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, եթե այսօր Հրայր Թովմասյանը, ով Սահմանադրական դատարանում թափուր պաշտոնի միակ թեկնածուն է, ամեն ինչ չանի խորհրդարանական մեծամասնության կանոնների համաձայն, կհանեն դուրս, քանի որ չեն հանդուրժի վերջինիս ընդդիմադիր «զամաշկաները». «Այստեղ մարդու մոտ բնական վախ է առաջանում տարած-ետ բերածի կարգավիճակում հայտնվելու մասով: Ամեն օր նա ավելի ու ավելի պետք է համոզի իր հավատարմությունը Սերժ Սարգսյանին և վերջինիս վարչակարգին»:

ԵԼՔ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ Հայաստանում քաղաքական առաջընթացի և աշխատանքային առաջընթացի և առհասարակ որևէ առաջընթացի համար կա մեկ հիմնական նախապայման՝ անցե՞լ ես Սերժ Սարգսյանի թրի տակով, թե՝ ոչ. «Եթե Սերժ Սարգսյանի թրի տակով չես անցել, ուզում ես Հրայր Թովմասյան եղի, դաժե Գևորգ Կոստանյան լինես, շանս չունես, ընդհանրապես, ինչքան լավ մասնագետ ուզում ես եղի: Հայաստանում բազմիցս ականատես եմ եղել այսպիսի ֆենոմենի. Երիտասարդության հետ ինչ-որ հանդիպման ժամանակ երիտասարդներ են հանդիպում, ովքեր վեր են կենում բոցաշունչ ճառ են արտասանում, որ ամբողջ կյանքով պատրաստ են մեռնել հանուն արդարության, բայց մի քանի օրից տեսնում ես՝ Հանրապետականի բռոշկեն դոշին: Ասում ես, այ ընգեր, էս ինչ ա, ասում ա՝ դե աշխատանքը, պապայի գործը: Սա է խայտառակությունը»:

Փաշինյանի պնդմամբ, Հրայր Թովմասյանը կյանքում Սահմանադրական դատարանի անդամ չէր կարող լիներ, եթե անցած չլիներ Սերժ Սարգսյանի թրի տակով:

Նույն շարքից