Հայաստան Քաղաքական 

Պուտինի հայտարարությունից հետո ԱՄՆ-ը շարունակելու է արդիականացնել իր միջուկային զինանոցը

ԱՄՆ-ը շարունակելու է արդիականացնել իր միջուկային զինանոցը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սարա Սանդերսը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային ժողովին ուղղված ուղերձը: Այս մասին գրում է Լենտան:

Սանդերսը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է գնալ ճանապարհով, որը տանելու է իր հնարավորությունների անգերազանցելիությանը՝ հավելելով, որ 2019 թվականին երկրի պաշտպանական բյուջեն գերազանցելու է 700 միլիարդ դոլարը. «Նախագահ Թրամփը հասկանում է սպառնալիքները, որոնց հետ բախվում է Ամերիկան և մեր դաշնակիցները: Նա մտադիր է մեր երկիրը պաշտպանել և աջակցել խաղաղությանն ուժի միջոցով: ԱՄՆ-ի պաշտպանական ներուժը չի զիջում որևէ երկրի ներուժին և այդպես էլ շարունակվելու է»:

Մարտի 1-ին իր ուղերձի ժամանակ Վլադիմիր Պուտինը խոսել էր Ռուսաստանի նոր զինատեսակների մասին: Մասնավորապես,  նա հայտարարել էր նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, ինքնակառավարվող սուզանավերի  և այլնի մասին:

 

Նույն շարքից