Հայաստան 

Մեկնարկեց ԱԺ եռօրյա, բայց հագեցած օրակարգով նիստը. ուղիղ

analitik.am

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկեց հերթական նիստը: Այն եռօրյա է լինելու, քանի որ մայիսի 1-ին նշվում է Աշխատանքի օրը եւ ոչ աշխատանքային օր է: Գրանցվեց 116 պատգամավոր: 


ԱԺ ապրիլի 28-30-ի նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 100 հարց, միջազգային 18 պայմանագիր: ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 19 հարց: Բացի դրանից, ԱԺ ապրիլի 28-ի նիստում նախատեսված է նաև ԱԺ նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունը: ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի թեկնածությունը: Մյուս խմբակցությունները թեկնածուներ դեռեւս չեն առաջադրել:

ԱԺ այս քառօրյայի ընթացքում խորհրդարանը կքննարկի նաև կառավարության կողմից ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է կասեցնել տույժերի և տուգանքների հաշվարկը պարտադիր կուտակային վճարները չկատարելու դեպքում: Կուտակային կենսաթոշակների վերաբերյալ նախագիծ է մշակել նաև ոչ իշխանական քառյակը: Նրանք կարող են արտահերթ քննարկման ներկայացնել սեփական նախագիծը, եթե իրենց չբավարարի կառավարության ներկայացրած նախագիծը:

Ապրիլի 28-ին նաև «քառյակը» պատրաստվում է հանդես գալ ճանապարհային երթևեկության տեսախցիկների, արագաչափերի, ինչպես նաև Երևանում վճարովի ավտոկայանատեղերի կիրառման հետ կապված խնդիրների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:

Նույն շարքից