Հայաստան Քաղաքական 

Հրայր Թովմասյանը հայտարարեց իր քաղաքական կարիերային վերջակետ դնելու մասին

«Ես այս ամբիոնում, ըստ էության, վերջակետ եմ դնում Հրայր Թովմասյանի՝ որպես քաղաքական գործչի կարիերային»,-այսօր՝ մարտի 2-ին, խորհրդարանում Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց թափուր պաշտոնի համար միակ թեկնածու Հրայր Թովմասյանը:

Թովմասյանը նշեց, որ իր կյանքում երբևէ ինչ-որ բան չի արել, ինչի համար կամաչեր՝ հավելելով, որ չի արել որևէ բան, ինչի պատճառով իր խղճի հետ երբևէ կռիվ կարող է ունենալ:

Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի խոսքերով, ԱԺ-ում բոլորը համակարծիք են մի հարցի շուրջ՝ սահմանադրականության գերակայության ապահովումը և արդարադատության որակի բարելավումը մեր երկրի առջև ծառացած տասնյակ խնդիրների լուծման բանալին են. «Ես վստահեցնում եմ, որ ջանք  չեմ խնայելու մեր երկրում այս խնդիրների լուծման համար»:

Հավելենք, որ Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը տեղի է ունենալու այսօր՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ը:

Նույն շարքից