Ինչպես քիչ առաջ հայտարարեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, այսօր խորհրդարանում տեղի ունեցած ընտրության արդյունքում Արմեն Սարգսյանը ձայների 90 կողմ և 10 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ 4-րդ նախագահ:
Նշենք, որ առաջին փուլով ընտրվելու համար Սարգսյանին անհրաժեշտ էր առնվազն 79 ձայն:
ԱԺ նախագահի Արա Բաբլոյանի խոսքերով, նոր նախագահն իր լիազորությունները ստանձնելու է ապրիլի 9-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստի ժամանակ, երբ պաշտոնապես դադարելու են գործող նախագահի լիազորությունները, և կառավարությունը հրաժարական է տալու:
Իր խոսքում ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ բոլոր պատգամավորներին՝ հայտարարելով, որ իր երկար տարիների փորձը, գիտելիքը, եռանդը ներդնելու է ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու, ՀՀ քաղաքացիներին և ողջ հայությանը ծառայելուն, ակնկալում է բոլորի մասնակցությունն ու աջակցությունը ապագա կարևոր հաղթանակների գործում. «Շնորհակալ եմ, Ցտեսոթուն»: