Մարտի 2-ին, ժամը 00:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող ռեստորանային համալիրում առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը գազամատակարարման ընդհանուր փականը փակվել է տեղի ուժերով:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելը: