Բաքվի Նարկոլոգիական կենտրոնում այսօր առավոտյան բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է 25 մարդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի Գլխավոր դատախազության, ԱԻՆ-ի և ՆԳՆ-ի համատեղ հայտարարությանը:
Ավելի վաղ հայտնվում էր 26 զոհի մասին:
Տեղի իշխանությունների փոխանցմամբ, հրդեհի պահին կենտրոնում եղել է 55 մարդ, նրանցից 30-ի կյանքը հաջողվել է փրկել: