Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Բաքվի Նարկոլոգիական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի արդյունքում գրանցված զոհերի կապակցությամբ:
Նշենք, որ հիշյալ հրդեհը, որը բռնկվել է այսօր առավոտյան, խլել է 25 մարդու կյանք:
Պուտինը նաև ցավակցել է բոլոր զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթել: