Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Հրայր Թովմասյանը հուզվեց՝ չկարողանալով ավարտել խոսքը

analitik.am

Քիչ առաջ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հրապարակեց Սահմանադրական դատարանի անդամի ընտրության արդյունքները: Փակ քվեարկության արդյունքում թափուր պաշտոնի համար միակ թեկնածու Հրայր Թովմասյանը նոր պաշտոն ստացավ ձայների 64 կողմ և 27 դեմ հարաբերակցությամբ:

Իր ելույթում Թովմասյանը շնորհակալության հայտնեց վստահության համար, իսկ դեմ ձայները համարեց ցանկություն իրեն ԱԺ-ում պահելու մասով:

Ապա տեղի ունեցավ Հրայր Թովմասյանի երդման արարողությունը;

Երդվելուց հետո Սահմանդրական դատարանի նորընտիր անդամը նշեց, որ կկարոտի բոլորին, սակայն, կարծես թե, հուզվեց և չկարողացավ ավարտել խոսքը՝ լքելով նիստերի դահլիճը:

Նույն շարքից